Սագամար ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 133-րդ է – Global Metals
Սագամար ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 133-րդ է
07/02/2013 10:08

Սագամար ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 133-րդ է

ՀՀ ԿԱ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից հրապարակված 2012թ.-ի Հայաստան Խոշոր Հարկատուների ցուցակում Սագամար ՓԲԸ-ն զբաղեցրել է 133-րդ հորիզոնականը:

Անցյալ տարվա ընթացքում Սագամար ՓԲԸ կողմից մուծվել է 718.555 միլիոն դրամ հարկ: Մասնավորապես հարկային մարմինների կողմից հավաքագրվել է 389.877 միլիոն դրամ, մաքսային մարմինների կողմից` 328.678 միլիոն դրամ:

Միևնույն ժամանակ ՊԵԿ կողմից  հրապարակված Պարտադիր Սոցիալական Ապահովության վճարներ կատարած 1000 խոշոր ապահովադիրների ցուցակում Սագամար ՓԲԸ-ն զբաղեցրել է 91-րդ հորիզոնականը: 2012-ին ընկերության կողմից վճարվել է 131.125 միլիոն դրամ: