Պղինձ
Պղինձը մարդկության կողմից օգտագործվում է առնվազն 10 հազար տարի, սակայն ամբողջ արդյունահանված պղնձի 95%-ից ավելին կորզվել է 1900թ.-ից հետո: Ժամանակակից գների և տեխնոլոգիաների կիրառման պայմաններում պղնձի պաշարների միայն աննշան քանակությունն է տնտեսապես ձեռնտու:
Պղինձ պարունակող հանքաքարը կորզվում է ստորգետնյա հանքերից կամ բացահանքերից, ապա մանրեցվում, մաղվում և վերամշակվում` վերածվելով խտանյութի:
Պղինձն օգտագործվում է հետևյալ բնագավառներում` էլեկտրոնիկա, հեռուստհաղորդակցություն, շինարարություն, մեքենաշինություն և տրանսպորտ:
Պղնձի համաշխարհային արդյունաբերության տարեկան ծավալը հասնում է մոտ 19 մլն. տոննա մետաղի: Հանքաարդյունաբերությունը կենտրոնացված է Հարավային Ամերիկայում, իսկ Չինաստանը հանդիսանում է սև և զտված պղնձի արտադրության աճի շարժիչը:
Պղնձի պահանջարկն աճում է բնակչության և արտադրության աճին համաչափ: Պղնձի հիմնական սպառողներն են` Չինաստանը, Ռուսաստանը, ԵՄ-ը, ԱՄՆ-ն և Ճապոնիան, սակայն հատկապես Չինաստանի պահանջարկն է հանդես գալիս որպես շուկայի հիմնական որոշիչ: Չինաստանի ենթակառուցվածքն այնքան հետ է զարգացած պետությունների համանման ենթակառուցվածքից, որ այդ բացը լրացնելու համար սպառումը պետք է էապես ավելանա: Կանխատեսվում է, որ մոտ ապագայում պղնձի պահանջարկը թելադրելու են Չինաստանը, Ռուսաստանը և Արևելյան Եվրոպան:
Հայկական հանքաարդյունաբերական ընկերությունները 2010 թվականին արտադրել են 118 հազար տոննա պղնձի խտանյութ: Նախորդ տարվա համեմատ աճի տեմպը կազմել է 133.7%: Հայաստանի չորս խոշորագույն արտադրողները 2010 թվականին արտահանել են 116 հազար տոննա պղնձի խտանյութ:
Ցինկ
Ցինկը, տարեկան 10 մլն տոննա արտադրության ծավալով հանդիսանում է չորրորդ առավել տարածված մետաղը` զիջելով միայն երկաթին, ալյումինին և պղնձին:
Ցինկի համաշխարհային պահանջարկը հիմնականում կապված է ցինկապատման, բարձր ճնշման տակ ձուլման և համաձուլվածքների պատրաստման գործընթացներում վերջինիս օգտագործման հետ:
Շնորհիվ ցինկի արդյունավետ և երկարատև օգտագործման, վերջինիս պահանջարկը միջինում աճում է տարեկան երկու-երեք տոկոսով հատկապես շինարարության, մեքենաշինության ու տրանսպորտի բնագավառներում:
2010թվ.-ին Հայաստանի հանքաարդյունաբերական ընկերություններն արտադրել են մոտ 14 հազար տոննա ցինկի խտանյութ, ինչը 2.1 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ցուցանիշը:
Կապար
Կապարը փափուկ, կռելի, ծանր, կապտամոխրագույն մետաղ է: Կապարն օգտագործվում է շինարարության մեջ, կապարաթթվային մարտկոցներում, փամփուշտների, կշռաքարերի, անագի և այլ դյուրահալ համաձուլվածքների արտադրության մեջ, ինչպես նաև որպես ճառագայթումից պաշտպանվելու միջոց:
Զտված կապարի համաշխարհային տարեկան սպառումը գերազանցում է 7.6 միլիոն տոննան:
Մոլիբդեն
Մոլիբդենը բաց մոխրագույն մետաղ է, որն օգտագործվում է պողպատների ստացման մեջ, որպես ջերմադիմացկուն և կոռոզիադիմացկուն համաձուլվածքների բաղադրամաս: Նկատվում է հետաքրքրության աճ մոլիբդեն պարունակող ոչ մետալուրգիական և բարձր տեխնոլոգիական մետալուրգիական ապրանքների նկատմամբ, որոնց արտադրության մեջ մոլիբդենն օգտագործվում է որպես ջերմադիմացկունությունը, կոռոզիոն կայունությունն ու բարձր ճնշմանը դիմանալու կարողությունն ավելացնելու միջոց: Չժանգոտվող մետաղի արտադրության ոլորտում հետզհետե անցում է կատարվում մոլիբդենի ավելի բարձր պարունակությամբ մետաղների հատուկ տեսակների արտադրությանը: Մոլիբդենը նաև լայնորեն օգտագործվում է որպես նավթազտման կատալիզատոր, ինչը կապված է քիչ ծծումբ պարունակող բենզինի աճող պահանջարկի հետ:
Մոլիբդենի համար որպես սպառման լայն շուկա հանդես է գալիս միջուկային էներգետիկայի արտադրության ոլորտը, որտեղ նոր ռեակտորների պատրաստման համար անցում է կատարվում դեպի ավելի ամուր (պատրաստված մոլիբդեն պարունակող պողպատներից) խողովակները: Մոլիբդենի համաձուլվածքներն օգտագործվում են նաև օդատիեզերական արդյունաբերության մեջ:
Մոլիբդենի արտադրությունն ավելի շատ դիտարկվում է ոչ թե որպես կողմնակի արտադրանք, այլ «հենց իր» տեսանկյունից: Դա հանգեցնում է մոլիբդենի բիզնեսի հետ կապված արժեթղթերի ավելացմանը, ինչպես նաև վերջիններիս հանդեպ ներդրողների հետաքրքրության աճին: Չինական արտադրողները հետզհետե հակվում են ավելացված արժեքով արտադրանք թողարկելուն: Ուրբանիզացման միտումները երկրում պահպանվում են, և ներդրումային պահանջարկը աճում է: Այն պարագայում, երբ ՉԺՀ-ի սահմաններից դուրս մոլիբդենի պատվերների ծավալները մեծ չեն, չինական շուկայում վերջինիս պահանջարկը կարող է հիմք հանդիսանալ ապագայում մոլիբդենի գների բարձրացման համար:
Մոլիբդենի համաշխարհային արտադրությունը տարեկան մոտ 220 հազ. տոննա մետաղ է:
2010 թվականին Հայաստանի ձեռնարկություններն արտադրել են 8.5 տոննա մոլիբդենի խտանյութ:
Հայկական մոլիբդենի խտանյութի վերամշակումը հիմնականում իրականացվում է տեղական ձեռնարկություններում: 2010 թվականին Հայաստանից արտահանվել է 300 տոննա մոլիբդենի խտանյութ, 469 տոննա մետաղ և մոլիբդենի ջարդոն:
Ոսկի
Ոսկի կա գրեթե ամենուրեք` երկրակեղևում (ընդերքում), ծովերում և գետերում, սակայն նրա արդյունահանումը չափազանց բարդ և ծախսատար գործընթաց է: Մեկ ունցիա ոսկի արդյունահանելու համար պետք է 2-3 տոննա հանքաքար վերամշակել: Երկրակեղևում ոսկու պարունակությունը չնչին է` ընդամենը 3 մկգ/ կգ, սակայն ոսկով հարուստ հանքավայրերն ու տեղամասերը բազմաթիվ են:
Ոսկու համաշխարհային արտադրության ծավալները հասնում են տարեկան 2.4 հազար տոննայի: Ոսկին օգտագործվում է վարդակների, անջատիչների և կոնտակների, զոդման միացումների, հաղորդալարերի պատրաստման մեջ: Ոսկին օգտագործվում է օդատիեզերական արդյունաբերության, ապակու և թիթեղային ոսկու արտադրության մեջ:
Ոսկու ժամանակակից օգտագործման մեթոդների մեծ մասը մշակվել են միայն վերջին երկու- երեք տասնամյակներում: Այս միտումը հավանաբար կշարունակվի: Քանի որ մեր հասարակությունը պահանջում է ավելի բարդ և հուսալի նյութերի օգտագործում, հետևաբար ոսկու կիրառումը ևս կավելանա: Աճող պահանջարկի, սահմանափակ առաջարկի և փոխարինիչների ոչ մեծ քանակության համակցությունը կհանգեցնի նրան, որ ոսկու արժեքն ու նշանակությունը ժամանակի ընթացքում միայն կաճի:
- Սագամար ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 133-րդ է
- Գործարկվեց Արմանիսի Հարստացուցիչ Ֆաբրիկան (Սագամար ՓԲԸ)
- 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 176-րդ հորիզոնականը
- 2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 187-րդ հորիզոնականը
- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
COMEX | $/տր. ունց. | +/- |
Ոսկի | 2031.80 | +0.64% |
Արծաթ | 22.75 | -0.26% |
Պլատին | 908.90 | -0.38% |
LME 3m | $/t. | +/- |
Ալյումին | 2164.50 | -0.53% |
Պղինձ | 8355.00 | +0.91% |
Նիկել | 16190.00 | +0.40% |
Անագ | 25750.00 | +1.38% |
Կապար | 2093.00 | +1.55% |
Ցինկ | 2471.00 | +0.65% |
Մոլիբդեն | 43000.00 | +0.00% |
Կոբալտ | 29135.00 | +0.00% |
|