Ընկերություն

Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդը դինամիկորեն զարգացող միջազգային հանքարդյունաբերական ընկերություն է` Հայաստանի Հանրապետության Լոռու և Սյունիքի մարզերում գործող և զարգացող երկարաժամկետ նախագծերի բազմատեսակացված պորտֆելով:

Մեր նախագծերից շատերն են մեկնարկել զրոյական կետից: 2007թ.-ի սեպտեմբերին Հայաստանի հանքարդյունաբերության  ոլորտ մուտք գործելուց հետո, ԳԼՈԲԱԼ ՄԵԹԱԼԶ Ընկերությունը սկսել է Արմանիսի ոսկի-բազմամետաղային և Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրերի շահագործումը հանքարդյունաբերության ոլորտում երկու ձեռնարկությունների` «Սագամար» ՓԲԸ-ի և «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի միջոցով, որոնց գործունեությունը ղեկավարվում է  է ԳԼՈԲԱԼ ՄԵԹԱԼԶ  /ԱՐՄ/ ԼԻՄԻԹԵԴ  Ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Գլոբալ Մեթալզ-ի միջազգային թիմը բաղկացած է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի`իրենց գործին նվիրված բարձրակարգ մասնագետներից:

Մեր կողմից իրականացվող գործառնությունների արդյունավետության բարձրացման և նորարարական տեխնոլոգիաների կիրառման հաշվին մենք ձգտում ենք պահպանել շուկայական մրցունակությունը:

Մեր ընկերությունը մշտապես փնտրում է հետախուզման, արդյունահանման և վերամշակման նոր մեթոդներ` արտադրությունը պակաս էներգատար, տնտեսապես արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ դարձնելու համար:

Պատմություն

Շահագործման է հանձնվել Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկան:
Բիզնեսի վերակառուցման հետևանքով  «Սագամար» ՓԲԸ-ն և «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ն դարձել են Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ ընկերության դուստր ձեռնարկությունները:
Ձեռք է բերվել Լիճքվազ Թեյի ոսկու-պղնձի հանքավայրի շահագործման լիցենզիան:
Ախթալայի ԼՀԿ` խտանյութի արտադրության արտադրական հզորությունները ավելացվել են` դառնալով 12 հազար տոննա:
«Սագամար» ՓԲԸ` սկսվել է հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը:
«Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ`շարունակվել են նոր պահուստների (ռեզերվների) հետախուզման աշխատանքները:
Ախթալայի ԼՀԿ` տեղադրվել է հարստացման երկրորդ գիծը:
«Սագամար» ՓԲԸ` հավանության է արժանացել հարստացուցիչ գործարանի նախագծման և կառուցման ծրագիրը:
«Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ` սկսվել են հորատման աշխատանքները:
Ձեռք է բերվել «Սագամար» ՓԲԸ-ի և Ախթալայի ԼՀԿ-ի սեփականատիրոջ` Մեթալ Փրինս ԷլԹիԴի ըկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:

Մեր դիրքերը հանքարդյունաբերության ոլորտում

Հայաստանի ընդերքը համարվում է նախկին Սովետական Միության տարածքում ամենահետազոտվածներից մեկը:  Հայաստանի ընդերքի երկրաբանական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է օգտակար հանածոների ավելի քան 480 հանքավայր` 38 մետաղների և ավելի քան 70 ոչ հանքային նյութերի առկայությամբ:

Հանքավայրերը մեծամասամբ կենտրոնացված են երկու տարածաշրջաններում` Լոռու մարզի Ալավերդու շրջանում և Սյունիքի մարզի Կապան- Քաջարանի շրջանում:

Հայաստանն այսօր մոլիբդենի հետախուզված պաշարներով զբաղեցնում է առաջատար հորիզոնականներից մեկը (Քաջարանի, Թեղուտի, Ագարակի և Դաստակերտի հանքավայրերը): Հայաստանին են պատկանում մոլիբդենի` աշխարհի պաշարների ընդհանուր 5,1% և հաստատված 7,6%: Կան նաև պղնձի, ցինկի, երկաթի, կապարի, ոսկու, արծաթի, ռենիումի, կադմիումի, թելուրի և այլնի զգալի պաշարներ:

Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտն աճում է, հին ձեռնարկությունները արդիականացվում են, հայտնաբերվում են նոր հանքավայրեր:

Հայաստանում պղնձի արդյունահանման միջին տարեկան ծավալը մոտ 23,000 տոննա մետաղ է: Վերջին տարիներին պղնձի արդյունահանման ընդհանուր ծավալի միջին տարեկան աճի տեմպը հասել է 7 %-ի:

Պղնձի խտանյութը Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջնակարգ դիրք է զբաղեցնում (2010թ. ամբողջ արտահանման ծավալի 20.7%):

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները 2010թ. արտադրել են 118 հազար տոննա պղնձի խտանյութ: Տարվա հավելաճի տեմպը կազմել է 133.7%:

2010 թվականին 116 հազար տոննա պղնձի խտանյութի արտահանումն իրականացվել է չորս արտադրողների կողմից: Չզտված պղնձի 100%-ն, իսկ պղնձի խտանյութի  արտահանման գրեթե 60%-ը բաժին է ընկնում Նորդդոյչե Աֆֆիներիին, որն ունի  պղնձաձուլական արտադրություն Բուլղարիայի Պիրդոպ քաղաքում: Շվեյցարական հսկա Տրաֆիգուրային է արտահանվում Հայաստանի պղնձի խտանյութի մոտ 24%-ը:

Թեղուտի, Արմանիսի և Դաստակերտի հանքավայրերի շահագործումը կարևոր դեր կունենա Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի զարգացման հեռանկարում: