Շրջակա միջավայր
Ընդերքի շահագործան աշխատանքները անխզելիորեն կապված են շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրերի հետ: Ընդերքի մասին օրենսդրության համաձայն` ընդերքն օգտագործողները պարտավոր են ապահովել օդի, հողերի, անտառների, ջրերի և շրջակա միջավայրի այլ օբյեկտների պաշտպանությունը:
Հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնելու ընթացքում մեր ընկերությունը պարտավորվում է ապահովել`
- ջրային և օդային ավազանների, հողի, կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև մշակութային, ճարտարապետական, պատմական և աշխարհագրական նշանակություն ունեցող հողատարածքների պաշտպանությունը,
- արդյունահանման աշխատանքների տեղամասի ռեկուլտիվացիայի, հարթեցման, կանաչապատման, ցանկապատման, ծառատնկման աշխատանքների իրականացումը,
- թունելների և հորատանցքերի լցնումն ու ցանկապատումը,
- ընդերքի աղտոտման կանխումը արտադրական թափոնները թաղելու և կեղտաջրջրը թափելու ժամանակ:
ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում “Սագամար” ՓԲԸ-ի կողմից առաջին անգամ կիրառվելու է չոր պոչերի տեխնոլոգիա` օգտագործված ջուրը կրկին օգտագործման նպատակով հետ է մղվելու հարստացուցիչ ֆաբրիկա, իսկ արտադրական և կենցաղային արտանետումները զտվելու են գերմանական և կանադական արտադրության հատուկ մաքրման կայանների միջոցով:
Նշենք, որ ոչ ներկայումս, ոչ էլ հետագա գործունեության ընթացքում անտառահատում չի իրականացվելու:
Ռազմավարություն և քաղաքականություն
Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդի առաքելությունը երկարաժամկետ, բարձր շահութաբերություն և բաժնետիրական արժեքի կայուն աճ ունեցող հանքարդյունաբերական ընկերությունների խմբի ձևավորումն է:
Իր առաքելության իրականացման նպատակով Գլոբալ Մեթալզը կիրառում է ռեսուրսների հետախուզման և արդյունահանման առավել արդյունավետ մեթոդներ` ապահովելով աշխատանքի անվտանգությունը, ինչպես նաև առողջության և շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Մեր զարգացման ռազմավարությունը նպատակաուղղված է նախ` մեր հանքավայրերի հարակից տարածքների հետախուզությանը, ինչը թույլ կտա օպտիմալորեն օգտագործել գոյություն ունեցող ենթակառուցվածքը, և երկրորդ` ամբողջ աշխարհով մեկ մեր Ընկերության նպատակներին համապատասխանող հանքավայրերի որոնմանն ու շահագործմանը:
Գլոբալ Մեթալզը ձգտում է խթանել Հայաստանի տնտեսական զարգացումը` ստեղծելով աշխատատեղեր հատկապես գյուղական շրջաններում և այդպիսով նպաստելով գյուղից քաղաք միգրացիայի կանխմանը:
Մեր խնդիրներից են նաև տեղական ենթակառուցվածքի բարելավումն ու տեղական համայնքներին այլ սոցիալ-տնտեսական օգուտների տրամադրումը:
ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՆՊԱՏԱԿՆԵՐ | 2011 |
Աճ | |
• Արտադրություն | Արմանիսի ԼՀԿ-ի շահագործման հանձնումը 2011 թ. հուլիսին |
• Զարգացում | Դաստակերտի հանքավայրի լրահետախուզության ավարտը: |
• Ընդլայնում | Ինչպես գործող, այնպես էլ զարգացող նոր ակտիվների ձեռք բերման հնարավորությունների մոնիթորինգ: |
Ձեռքբերում | |
• Արտադրական նպատակներ • Պլանային ծախքեր |
Արմանիսի ԼՀԿ` տարեկան 500.000 տ հանքաքարի վերամշակում: |
Կատարելագործում | |
• Առողջություն և անվտանգություն • Սոցիալական ծրագրեր |
Անվտանգության և շրջակա միջավայրի պաշտպանության բարձր ստանդարտների ներդրում: |
Ազդեցությունը սոցիալական ոլորտի վրա
Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդի առանցքային խնդիրներից մեկը իր գործունեության ազդեցությունը կրող մարդկանց կյանքում դրական և երկարաժամկետ փոփոխություններ առաջացնելն է:
Մենք շեշտը դնում ենք դինամիկ, թիմային աշխատանքին կողմնորոշված այնպիսի միջավայրի ստեղծման և ամրապնդման վրա, որը կխթանի բոլոր աշխատակիցների նախաձեռնության դրսևորումները` վերջիններիս հնարավորություն տալով իրագործել իրենց ներուժը:
Գլոբալ Մեթալզ-ի կողմից մշակվում են աշխատանքի անվտանգությունն ու մասնագետների համապատասխան պատրաստումն ապահովող կառավարման համակարգեր: Նշված համակարգերը նախատեսված են դժբախտ պատահարները, վնասվածքներն ու մասնագիտական հիվանդությունները կանխարգելելու համար: Մենք նաև կանոնավոր կերպով վերանայում ենք անվտանգության տեխնիկայի, ինչպես նաև առողջության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման քաղաքականությունը` անընդհատ աշխատանքներ տանելով վերջինիս կատարելագործման ուղղությամբ:
Մեր գործունեությունը տեղական համայնքներին ապահովում է այնպիսի սոցիալ-տնտեսական օգուտներով, ինչպիսիք են` զբաղվածությունը, հմտությունների զարգացումը, ենթակառուցվածքի կատարելագործումը և տնտեսական ակտիվության խթանումը:
Արմանիսի ԼՀԿ-ի մեկնարկը, ինչպես նաև Դաստակերտի և Լիճքվազ-Թեյի նախագծերի զարգացումը զգալիորեն կնպաստեն Լոռու և Սյունիքի մարզերում սոցիալ- տնտեսական իրադրության բարելավմանը:
Տնտեսական ներազդեցություն
Մեր գործունեությունն ապահովում է հարկերի և տուրքերի տեսքով զգալի միջոցների ներհոսք ինչպես պետական, այնպես էլ տեղական բյուջե: Բացի դրանից, մեր անձնակազմի աշխատանքի վարձատրությունը երկրորդական տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկն է հանդիսանում: Գլոբալ Մեթալզը նաև աշխատանքներ է տանում տեղական ենթակառուցվածքի բարելավման ուղղությամբ և նախատեսում է աջակցել տեղական սոցիալական զարգացման ծրագրերին:
- Սագամար ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 133-րդ է
- Գործարկվեց Արմանիսի Հարստացուցիչ Ֆաբրիկան (Սագամար ՓԲԸ)
- 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 176-րդ հորիզոնականը
- 2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 187-րդ հորիզոնականը
- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
COMEX | $/տր. ունց. | +/- |
Ոսկի | 2031.80 | +0.64% |
Արծաթ | 22.75 | -0.26% |
Պլատին | 908.90 | -0.38% |
LME 3m | $/t. | +/- |
Ալյումին | 2164.50 | -0.53% |
Պղինձ | 8355.00 | +0.91% |
Նիկել | 16190.00 | +0.40% |
Անագ | 25750.00 | +1.38% |
Կապար | 2093.00 | +1.55% |
Ցինկ | 2471.00 | +0.65% |
Մոլիբդեն | 43000.00 | +0.00% |
Կոբալտ | 29135.00 | +0.00% |
|