Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վալեքս Գրուպի ադմինիստրատիվ շենքում հանդիպել է Հայաստանում գործող հանքարդյունաբերական ընկերությունների սեփականատերերի և ղեկավարների հետ:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է, իսկ հանքարդյունաբերական ընկերությունները հիմնականում նաև հանդիսանում են ՀՀ խոշոր հարկատուներ:
Հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարները նախագահին տեղեկացրել են, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ոլորտի արտադրության ծավալները կաճեն 2 անգամ, ինչը կհանգեցնի վճարվող հարկերի կրկնակի աճի, միևնույն ժամանակ աշխատատեղերի քանակը կաճի մոտ 70-80%-ով:
Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնել է, որ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ ներդրվել է 110 միլիոն դոլար: Առաջիկա տարիներին նախատեսվում է ևս 100 միլիոն դոլարի ներդրում: Կարեն Ղազարյանը նաև նշել է, որ շուտով կգործարկվի Արմանիսի հարստացուցիչ կոմբինատը` նախագիծ, որի իրականացման համար ներդրվել է մոտ 63 միլիոն ԱՄՆ դոլար:
- Սագամար ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 133-րդ է
- Գործարկվեց Արմանիսի Հարստացուցիչ Ֆաբրիկան (Սագամար ՓԲԸ)
- 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 176-րդ հորիզոնականը
- 2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 187-րդ հորիզոնականը
- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
COMEX | $/տր. ունց. | +/- |
Ոսկի | 2031.80 | +0.64% |
Արծաթ | 22.75 | -0.26% |
Պլատին | 908.90 | -0.38% |
LME 3m | $/t. | +/- |
Ալյումին | 2164.50 | -0.53% |
Պղինձ | 8355.00 | +0.91% |
Նիկել | 16190.00 | +0.40% |
Անագ | 25750.00 | +1.38% |
Կապար | 2093.00 | +1.55% |
Ցինկ | 2471.00 | +0.65% |
Մոլիբդեն | 43000.00 | +0.00% |
Կոբալտ | 29135.00 | +0.00% |
|