Սագամար ՓԲԸ
Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայր
Համառոտ տեղեկատվություն
Գտնվելու վայրը` | ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Արմանիսի շրջան: |
Մասնաբաժինը` | 100%: |
Հանքային մարմնի ձևը` | Օքսիդացված հանքաքար, սուլֆիդային հանքաքար: |
Հանքավայրի շահագործումը` | Բացահանք, ստորգետնյա հանք: |
Պաշարներ` | Մոտ 18 մլն տոննա (C1+C2), մետաղների միջին պարունակությունը` Au 0.9 գ/տ, Ag 10 գ/տ, Cu 0.9 %, Zn 2.2%, Pb 1.0 %: |
Արտադրանք` | Պղնձի, ցինկի, կապարի խտանյութեր: |
Հանքավայրի շահագործման ժամկետը` | 25 տարուց ավել: |
Գործարանի հզորությունը` | Տարեկան 500-600 հազ. տոննա, 2013թ.-ին` տարեկան մինչև 800 հազ. տոննա ավելացմամբ: |
Անձնակազմի թվաքանակը` | Մոտ 500 մարդ: |
Ներդրումների ընդհանուր ծավալը` | Մոտ 94 մլն ԱՄՆ դոլար: |
Արմանիսի ԼՀԿ-ն Հայաստանի ամենաժամանակակից հարստացուցիչ գործարանն է` հագեցած համաշխարհային առաջատար արտադրողներից ձեռք բերված նորագույն սարքավորումներով, ամբողջ Անդրկովկասում իր տեսակի մեջ միակ լաբորատորիայով, ինչպես նաև կանադական և գերմանական արտադրության հատուկ նշանակության մաքրման կայաններով:
Արմանիսի հանքավայր
Արմանիսի ոսկի- բազմամետաղային հանքավայրի հետազոտությունը սկսվել է 1966 թվականին և շարունակվել մինչ 1990թ.: ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի կողմից պաշարները հաստատելուց հետո, 1990-2000թթ. հանքավայրում աշխատանքներ չեն իրականացվել:
2007 թվականին սկսվեց հանքավայրի լրահետախուզությունը`բացահանքի հետագա մակաբացման աշխատանքների վարմամբ:
Բիզնեսի վերակառուցումից հետո` 2010 թվականին, «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետոմսերը փոխանցվեցին Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ ընկերությանը:
Արմանիսի հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրերից մեկն է: Այն տեղակայված է Լոռու մարզում` Ստեփանավան քաղաքից 7.5 կմ դեպի արևմուտք և Արմանիս գյուղից 1.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հանքավայրը Ստեփանավան քաղաքի հետ կապված է 7.5 կմ-ոց ասֆալտապատ ճանապարհով: Տեղանքը լեռնոտ է` Բազումի լեռնաշղթայի ստորոտում գտնվելու պատճառով: Բացարձակ բարձրությունը կենտրոնական հատվածում մոտ 1400-1620 մ է, իսկ ծայրամասերում` մինչև 1400 մ: Ջրային զանցը կազմում են Չքնաղ և Դեբեդ գետերը:
Հանքավայրի հաստատված պաշարները կազմում են մոտ 18 մլն տոննա (C1+C2)` մետաղների հետևյալ միջին պարունակությամբ.
Au | Ag | Cu | Zn | Pb |
0.9 գ/տ | 10գ/տ | 0.9% | 2.2% | 1.0% |
Արմանիսի 1.8 քառակուսի կմ տարածքով ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Սագամար» ՓԲԸ-ին: Հանքավայրը շահագործվելու է համալիր եղանակով` բացահանք և ստորգետնյա հանք:
Հանքային կազմով և ձևավորման պայմաններով հանքավայրը պատկանում է բազմամետաղային ֆորմացիային` ոսկու և արծաթի հարաբերականորեն բարձր պարունակությամբ: Հետազոտական աշխատանքների արդյունքում հանքավայրում հայտնաբերվել է հանքաքարերի 3 բնական տեսակ` պղինձ-ոսկու, պղինձ-բազմամետաղային և ոսկի-բազմամետաղային, որոնք հանքավայրի ընդհանուր պաշարների համապատասխանաբար 16%, 34% և 50%-ն են կազմում:
Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկա
Շինարարության ընթացք | Շինարարական աշխատանքների սկիզբ` 2008թ. մայիս: |
Շինարարական աշխատանքների ավարտ` 2011թ. հուլիս: | |
Կառուցապատման հրապարակ | Հարստացուցիչ ֆաբրիկա` 10հա: |
Հանքի սպասարկող համալիր` 2,6 հա: | |
Բացահանք` 17 հա: | |
Շինարարության ծավալ | Կառուցապատման հրապարակ մոտ 27,263 մ2 (արտադրական, սպասարկող և վարչական նշանակության շենքեր ու կառույցներ): |
Ավտոճանապարհ` Ստեփանավան (քաղաքի կենտրոն) – Արմանիսի շրջան, 7.5 կմ: | |
Ջրատար – 8.8 կմ, ջրհորդանիչ և ջրակարգավորիչ ավազաններ: | |
110/35/6 կվտ բարձր լարման էլ. գիծ 3.5 կմ: |
Հարստացուցիչ գործարանում հանքաքարի վերամշակումն իրականացվելու է ֆլոտացիոն եղանակով, հիմնական մետաղների` ոսկու, պղնձի, ցինկի և կապարի կորզմամբ և տարեկան 34-37 հազ. տոննա 3 տեսակի խտանյութի արտադրությամբ:
Լաբորատորիաները հիմնականում համալրված են գերմանական Կառլ Ռոտ և Կոտտերման արտադրողների սարքավորումներով: Հարստացուցիչ գործարանում օգտագործվում են հիմնականում գերմանական և չինական արտադրության սարքավորումներ:
Տնտեսական ցուցանիշներ
Հարստացուցիչ գործարանի նախագծային հզորությունը տարեկան 800.000 տ հանքաքար է: Առաջին երեք տարիների ընթացքում բացահանքի հանքաքարի վերամշակման ծավալը կկազմի տարեկան մոտ 500.000-600.000 տ: Հետագայում` հանքը շահագործման հանձնելուց հետո, հանքաքարի վերամշակման ծավալը կաճի տարեկան մինչև 800.000տ:
Խտանյութերի արտադրության ծավալները 600 հազ. տ հանքաքար վերամշակելու հաշվարկով *
Արտադրության ծավալը (հազ. տ) |
Խտանյութում մետաղի պարունակությունը | |
Պղնձի խտանյութ | 12-13 | Մոտ 21.0% |
Ցինկի խտանյութ | 13-14 | Մոտ 49.0% |
Կապարի խտանյութ | 9-10 | Մոտ 46.0% |
Ընդամենը խտանյութ | 34-37 |
*Ներկայացված նախագծային տվյալները ճշգրտվելու են տեխնոլոգիայի կիրառումից հետո
Ռուդոկոպ
2010 թվականին «Սագամար» ՓԲԸ-ն ձեռք բերեց Սև և Դեղին գետերի ավազանի տարածքում որոնողական աշխատանքներ իրականացնելու արտոնագիր: Արտոնագրի որոնողական տարածքը զբաղեցնում է 69.6 կմ2, որն իրենից ներկայացնում է 3-4 կմ լայնություն և 18 կմ լայնական տարածմամբ երկարություն ունեցող շերտ:
Արտոնագրի տարածքում որոնողական և արդյունահանման աշխատանքներն անցկացվում էին հին ժամանակներից: Այստեղ գտնվել և շահագործման են հանձնվել պղնձի և հոծ պիրիտի փոքր հանքավայրեր` նախատեսված ծծմբի արտադրության համար: Արտոնագրի տարածքում ոսկու հանքաերևակում նախկինում չի արձանագրվել: Հանքաերևակումը հայտնաբերվել է մեր ընկերության կողմից` 2008թ. հորատման աշխատանքների արդյունքում:
Առաջին փուլում արդյունահանվելու են ուղղակի ալկալահանման համար պիտանի օքսիդացված հանքաքարեր: Օքսիդացված հանքաքարերի քանակությունը 2.188 հազ. տոննա է` Au 0.9 գ/տ (մոտ 2 տ մետաղ) միջին պարունակությամբ:
Հորատման աշխատանքներն իրականացվելու են 2011 թ. դաշտային սեզոնի սկսվելուն պես և հետագայում` պահուստային բազայի համալրման նպատակով:
Մոլիբդենի Աշխարհ ՍՊԸ
Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայր
Համառոտ տեղեկատվություն
Գտնվելու վայրը` | ՀՀ, Սյունիքի մարզ, Սիսիանի շրջան: |
Մասնաբաժինը` | 100%: |
Հանքային մարմնի ձևը` | Սուլֆիդային հանքաքար: |
Հանքավայրի շահագործումը` | Բացահանք: |
Պաշարներ` | Մոտ 33 մլն տոննա Cu 0.62% և Mo 0.047% միջին պարունակությամբ: |
Արտադրանք` | Մոլիբդենի և պղնձի խտանյութեր: |
Հանքավայրի շահագործման ժամկետը` | 15 տարուց ավել: |
Գործարանի հզորությունը` | Տարեկան 2 մլն. տոննա հանքաքարի վերամշակում, շահագործման կհանձնվի 2015 թ. սկիզբին: |
Անձնակազմի թվաքանակը` | Մոտ 1000 մարդ: |
Ներդրումների ընդհանուր ծավալը` | Մոտ 105 մլն ԱՄՆ դոլար: |
Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի շրջանում` Զանգեզուրի լեռնաշղթայի հարավ-արևելյան ճյուղավորման Բարգուշատի լեռնաշղթայի հյուսիսային լանջին, Դաստակերտ քաղաքից 3 կմ դեպի հարավ, ծովի մակարդակից 2050-2500մ բարձրության վրա:
Դաստակերտը Սիսիան քաղաքի հետ կապված է 22 կմ-ոց ճանապարհով: Սիսիանի շրջանը Հանրապետության խոշորագույն գյուղատնտեսական տարածաշրջաններից է, որը նախկինում հայտնի էր նաև իր հանքարդյունաբերությամբ (Դաստակերտի գործարան) և շինանյութերի արտադրությամբ:
1951-1973թթ. ժամանակահատվածում Դաստակերտի պղինձ-մոլիբդենային գործարանը աշխատում էր Դաստակերտի ստորգետնյա հանքի հիման վրա, որի ընթացքում արդյունահանվել էր մոտ 2.5 մլն տ հանքաքար (պղնձի 0.64% և մոլիբդենի 0.058% միջին պարունակությամբ): Սակայն Քաջարանի և Ագարակի հանքավայրերի շահագործումից հետո Դաստակերտի հանքավայրը 1973 թվականին կոնսերվացվեց:
«Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ին են պատկանում Դաստակերտի հանքային դաշտում (37 քառ. կմ) արդյունահանման և երկրաբանահետախուզական աշխատանքներ վարելու արտոնագրերը:
Նախնական գնահատականներով տարեկան 2 մլն տոննա հանքաքար վերամշակելու նախագծային հզորությամբ նոր հարստացուցիչ գործարանի կառուցման ներդրումները մոտ 105 մլն ԱՄՆ դոլար կկազմեն: 2011թ. սեպտեմբերի դրությամբ երկրաբանահետախուզական աշխատանքների ֆինանսավորումը մոտ 7.6 ԱՄՆ դոլար է կազմել: Մեր ընկերությունը շարունակում է ներդրումներ իրականացնել հորատման և երկրաբանահետախուզական աշխատանքների մեջ` պաշարների ավելացման նպատակով:
Ընկերությունը շարունակում է երկրաբանահետախուզական աշխատանքները Սարի-Դարա տեղամասում` Դաստակերտի հանքավայրի հանքահումքային բազան համալրելու համար:
Միաժամանակ իրականացվում է Դաստակերտի տեխնիկական նախագծումն (գործարանի և բացահանքի նախագծում) ու տեխնիկատնտեսական հիմնավորման պատրաստումը:
2 մլն տոննա հանքաքար տարեկան հզորությամբ Դաստակերտի պղինձ-մոլիբդենային գործարանը նախատեսվում է շահագործման հանձնել 2015 թվականի սկզբին:
- Սագամար ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 133-րդ է
- Գործարկվեց Արմանիսի Հարստացուցիչ Ֆաբրիկան (Սագամար ՓԲԸ)
- 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 176-րդ հորիզոնականը
- 2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 187-րդ հորիզոնականը
- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
COMEX | $/տր. ունց. | +/- |
Ոսկի | 2031.80 | +0.64% |
Արծաթ | 22.75 | -0.26% |
Պլատին | 908.90 | -0.38% |
LME 3m | $/t. | +/- |
Ալյումին | 2164.50 | -0.53% |
Պղինձ | 8355.00 | +0.91% |
Նիկել | 16190.00 | +0.40% |
Անագ | 25750.00 | +1.38% |
Կապար | 2093.00 | +1.55% |
Ցինկ | 2471.00 | +0.65% |
Մոլիբդեն | 43000.00 | +0.00% |
Կոբալտ | 29135.00 | +0.00% |
|