Ընկերություն
Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդը դինամիկորեն զարգացող միջազգային հանքարդյունաբերական ընկերություն է` Հայաստանի Հանրապետության Լոռու և Սյունիքի մարզերում գործող և զարգացող երկարաժամկետ նախագծերի բազմատեսակացված պորտֆելով:
Մեր նախագծերից շատերն են մեկնարկել զրոյական կետից: 2007թ.-ի սեպտեմբերին Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտ մուտք գործելուց հետո, ԳԼՈԲԱԼ ՄԵԹԱԼԶ Ընկերությունը սկսել է Արմանիսի ոսկի-բազմամետաղային և Դաստակերտի պղինձ-մոլիբդենային հանքավայրերի շահագործումը հանքարդյունաբերության ոլորտում երկու ձեռնարկությունների` «Սագամար» ՓԲԸ-ի և «Մոլիբդենի աշխարհ» ՍՊԸ-ի միջոցով, որոնց գործունեությունը ղեկավարվում է է ԳԼՈԲԱԼ ՄԵԹԱԼԶ /ԱՐՄ/ ԼԻՄԻԹԵԴ Ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից:
Գլոբալ Մեթալզ-ի միջազգային թիմը բաղկացած է Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի`իրենց գործին նվիրված բարձրակարգ մասնագետներից:
Մեր կողմից իրականացվող գործառնությունների արդյունավետության բարձրացման և նորարարական տեխնոլոգիաների կիրառման հաշվին մենք ձգտում ենք պահպանել շուկայական մրցունակությունը:
Մեր ընկերությունը մշտապես փնտրում է հետախուզման, արդյունահանման և վերամշակման նոր մեթոդներ` արտադրությունը պակաս էներգատար, տնտեսապես արդյունավետ և էկոլոգիապես անվտանգ դարձնելու համար:
Պատմություն
Շահագործման է հանձնվել Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկան: |
Բիզնեսի վերակառուցման հետևանքով «Սագամար» ՓԲԸ-ն և «Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ-ն դարձել են Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ ընկերության դուստր ձեռնարկությունները: | |
Ձեռք է բերվել Լիճքվազ Թեյի ոսկու-պղնձի հանքավայրի շահագործման լիցենզիան: |
Ախթալայի ԼՀԿ` խտանյութի արտադրության արտադրական հզորությունները ավելացվել են` դառնալով 12 հազար տոննա: | |
«Սագամար» ՓԲԸ` սկսվել է հարստացուցիչ ֆաբրիկայի կառուցումը: | |
«Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ`շարունակվել են նոր պահուստների (ռեզերվների) հետախուզման աշխատանքները: |
Ախթալայի ԼՀԿ` տեղադրվել է հարստացման երկրորդ գիծը: | |
«Սագամար» ՓԲԸ` հավանության է արժանացել հարստացուցիչ գործարանի նախագծման և կառուցման ծրագիրը: | |
«Մոլիբդենի Աշխարհ» ՍՊԸ` սկսվել են հորատման աշխատանքները: |
Ձեռք է բերվել «Սագամար» ՓԲԸ-ի և Ախթալայի ԼՀԿ-ի սեփականատիրոջ` Մեթալ Փրինս ԷլԹիԴի ըկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: |
Մեր դիրքերը հանքարդյունաբերության ոլորտում
Հայաստանի ընդերքը համարվում է նախկին Սովետական Միության տարածքում ամենահետազոտվածներից մեկը: Հայաստանի ընդերքի երկրաբանական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է օգտակար հանածոների ավելի քան 480 հանքավայր` 38 մետաղների և ավելի քան 70 ոչ հանքային նյութերի առկայությամբ:
Հանքավայրերը մեծամասամբ կենտրոնացված են երկու տարածաշրջաններում` Լոռու մարզի Ալավերդու շրջանում և Սյունիքի մարզի Կապան- Քաջարանի շրջանում:
Հայաստանն այսօր մոլիբդենի հետախուզված պաշարներով զբաղեցնում է առաջատար հորիզոնականներից մեկը (Քաջարանի, Թեղուտի, Ագարակի և Դաստակերտի հանքավայրերը): Հայաստանին են պատկանում մոլիբդենի` աշխարհի պաշարների ընդհանուր 5,1% և հաստատված 7,6%: Կան նաև պղնձի, ցինկի, երկաթի, կապարի, ոսկու, արծաթի, ռենիումի, կադմիումի, թելուրի և այլնի զգալի պաշարներ:
Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտն աճում է, հին ձեռնարկությունները արդիականացվում են, հայտնաբերվում են նոր հանքավայրեր:
Հայաստանում պղնձի արդյունահանման միջին տարեկան ծավալը մոտ 23,000 տոննա մետաղ է: Վերջին տարիներին պղնձի արդյունահանման ընդհանուր ծավալի միջին տարեկան աճի տեմպը հասել է 7 %-ի:
Պղնձի խտանյութը Հայաստանի արտահանման կառուցվածքում առաջնակարգ դիրք է զբաղեցնում (2010թ. ամբողջ արտահանման ծավալի 20.7%):
Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունները 2010թ. արտադրել են 118 հազար տոննա պղնձի խտանյութ: Տարվա հավելաճի տեմպը կազմել է 133.7%:
2010 թվականին 116 հազար տոննա պղնձի խտանյութի արտահանումն իրականացվել է չորս արտադրողների կողմից: Չզտված պղնձի 100%-ն, իսկ պղնձի խտանյութի արտահանման գրեթե 60%-ը բաժին է ընկնում Նորդդոյչե Աֆֆիներիին, որն ունի պղնձաձուլական արտադրություն Բուլղարիայի Պիրդոպ քաղաքում: Շվեյցարական հսկա Տրաֆիգուրային է արտահանվում Հայաստանի պղնձի խտանյութի մոտ 24%-ը:
Թեղուտի, Արմանիսի և Դաստակերտի հանքավայրերի շահագործումը կարևոր դեր կունենա Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի զարգացման հեռանկարում:
- Սագամար ՓԲԸ-ն խոշոր հարկատուների ցուցակում 133-րդ է
- Գործարկվեց Արմանիսի Հարստացուցիչ Ֆաբրիկան (Սագամար ՓԲԸ)
- 2011թ.-ի առաջին կիսամյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 176-րդ հորիզոնականը
- 2011թ.-ի առաջին եռամսյակի արդյունքներով «Սագամար» ՓԲԸ-ն զբաղեցնում է Հայաստանի Հանրապետության խոշոր հարկատուների ցուցակի 187-րդ հորիզոնականը
- Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
COMEX | $/տր. ունց. | +/- |
Ոսկի | 2031.80 | +0.64% |
Արծաթ | 22.75 | -0.26% |
Պլատին | 908.90 | -0.38% |
LME 3m | $/t. | +/- |
Ալյումին | 2164.50 | -0.53% |
Պղինձ | 8355.00 | +0.91% |
Նիկել | 16190.00 | +0.40% |
Անագ | 25750.00 | +1.38% |
Կապար | 2093.00 | +1.55% |
Ցինկ | 2471.00 | +0.65% |
Մոլիբդեն | 43000.00 | +0.00% |
Կոբալտ | 29135.00 | +0.00% |
|