Մոլիբդեն

Մոլիբդենը բաց մոխրագույն մետաղ է, որն օգտագործվում է պողպատների ստացման մեջ, որպես ջերմադիմացկուն և կոռոզիադիմացկուն համաձուլվածքների բաղադրամաս: Նկատվում է հետաքրքրության աճ մոլիբդեն պարունակող ոչ մետալուրգիական և բարձր տեխնոլոգիական մետալուրգիական ապրանքների նկատմամբ, որոնց արտադրության մեջ մոլիբդենն օգտագործվում է որպես ջերմադիմացկունությունը, կոռոզիոն կայունությունն ու բարձր ճնշմանը դիմանալու կարողությունն ավելացնելու միջոց: Չժանգոտվող մետաղի արտադրության ոլորտում հետզհետե անցում է կատարվում մոլիբդենի ավելի բարձր պարունակությամբ մետաղների հատուկ  տեսակների արտադրությանը: Մոլիբդենը նաև լայնորեն օգտագործվում է որպես նավթազտման կատալիզատոր, ինչը կապված է քիչ ծծումբ պարունակող բենզինի աճող պահանջարկի հետ:

Մոլիբդենի համար որպես սպառման լայն շուկա հանդես է գալիս միջուկային էներգետիկայի արտադրության ոլորտը, որտեղ  նոր ռեակտորների պատրաստման համար անցում է կատարվում դեպի ավելի ամուր (պատրաստված մոլիբդեն պարունակող պողպատներից) խողովակները: Մոլիբդենի համաձուլվածքներն օգտագործվում են նաև օդատիեզերական արդյունաբերության մեջ:

Մոլիբդենի արտադրությունն ավելի շատ դիտարկվում է ոչ թե որպես կողմնակի արտադրանք, այլ «հենց իր» տեսանկյունից: Դա հանգեցնում է մոլիբդենի բիզնեսի հետ կապված արժեթղթերի ավելացմանը, ինչպես նաև վերջիններիս հանդեպ ներդրողների հետաքրքրության աճին: Չինական արտադրողները հետզհետե հակվում են ավելացված արժեքով արտադրանք թողարկելուն: Ուրբանիզացման միտումները երկրում պահպանվում են, և ներդրումային պահանջարկը աճում է: Այն պարագայում, երբ ՉԺՀ-ի սահմաններից դուրս մոլիբդենի պատվերների ծավալները մեծ չեն, չինական շուկայում վերջինիս պահանջարկը կարող է հիմք հանդիսանալ ապագայում մոլիբդենի գների բարձրացման համար:

Մոլիբդենի համաշխարհային արտադրությունը տարեկան  մոտ 220 հազ. տոննա մետաղ է:

2010 թվականին Հայաստանի ձեռնարկություններն արտադրել են 8.5 տոննա մոլիբդենի խտանյութ:

Հայկական մոլիբդենի խտանյութի վերամշակումը հիմնականում իրականացվում է տեղական ձեռնարկություններում: 2010 թվականին Հայաստանից արտահանվել է 300 տոննա մոլիբդենի խտանյութ, 469 տոննա մետաղ և մոլիբդենի ջարդոն:

Մոլիբդենի գնի փոփոխությունները  վերջին 10 տարվա ընթացքում:

COMEX $/տր. ունց. +/-
Ոսկի 1245.88 +0.32%
Արծաթ 14.66 -0.61%
Պլատին 795.00 -0.19%
LME 3m $/տ. +/-
Ալյումին 1925.00 +0.21%
Պղինձ 6110.00 +0.15%
Նիկել 11010.00 +1.80%
Անագ 19420.00 +0.23%
Կապար 1925.00 -0.72%
Ցինկ 2535.00 +0.76%
Մոլիբդեն 26000.00 +0.00%
Կոբալտ 52000.00 -5.88%
Թարմացված է` 08:35 18/12