Ոսկի

Ոսկի կա գրեթե ամենուրեք` երկրակեղևում (ընդերքում), ծովերում և գետերում, սակայն նրա արդյունահանումը չափազանց բարդ և ծախսատար գործընթաց է: Մեկ ունցիա ոսկի արդյունահանելու համար պետք է  2-3 տոննա հանքաքար վերամշակել: Երկրակեղևում ոսկու պարունակությունը չնչին է` ընդամենը 3 մկգ/ կգ, սակայն ոսկով հարուստ հանքավայրերն ու տեղամասերը բազմաթիվ են:

Ոսկու համաշխարհային արտադրության ծավալները հասնում են տարեկան 2.4 հազար տոննայի: Ոսկին օգտագործվում է վարդակների, անջատիչների և կոնտակների, զոդման միացումների, հաղորդալարերի պատրաստման մեջ: Ոսկին օգտագործվում է օդատիեզերական արդյունաբերության, ապակու և թիթեղային ոսկու արտադրության մեջ:

Ոսկու ժամանակակից օգտագործման մեթոդների մեծ մասը մշակվել են միայն վերջին երկու- երեք տասնամյակներում: Այս միտումը հավանաբար կշարունակվի: Քանի որ մեր հասարակությունը պահանջում է ավելի բարդ և հուսալի նյութերի օգտագործում, հետևաբար ոսկու կիրառումը ևս կավելանա: Աճող պահանջարկի, սահմանափակ առաջարկի և փոխարինիչների ոչ մեծ քանակության համակցությունը կհանգեցնի նրան, որ ոսկու արժեքն ու նշանակությունը ժամանակի ընթացքում միայն կաճի:

Ոսկու գնի փոփոխությունները  վերջին 10 տարվա ընթացքում:

COMEX $/տր. ունց. +/-
Ոսկի 1801.80 -0.24%
Արծաթ 19.08 +0.16%
Պլատին 841.50 -0.86%
LME 3m $/տ. +/-
Ալյումին 1669.00 -1.07%
Պղինձ 6320.00 -0.31%
Նիկել 13108.00 -2.75%
Անագ 16958.00 -2.14%
Կապար 1851.00 +1.23%
Ցինկ 2156.50 +0.54%
Մոլիբդեն 15609.00 -0.98%
Կոբալտ 28500.00 +0.00%
Թարմացված է` 10:28 11/07