Շրջակա միջավայր

Ընդերքի շահագործան աշխատանքները անխզելիորեն կապված են շրջակա միջավայրի պաշտպանության խնդիրերի հետ: Ընդերքի մասին օրենսդրության համաձայն` ընդերքն օգտագործողները պարտավոր են ապահովել օդի, հողերի, անտառների, ջրերի և շրջակա միջավայրի այլ օբյեկտների պաշտպանությունը:

Հանքարդյունահանման աշխատանքներ իրականացնելու ընթացքում մեր ընկերությունը պարտավորվում է ապահովել`

  • ջրային և օդային ավազանների,  հողի, կենդանական և բուսական աշխարհի, ինչպես նաև մշակութային, ճարտարապետական, պատմական և աշխարհագրական նշանակություն ունեցող  հողատարածքների պաշտպանությունը,
  • արդյունահանման աշխատանքների տեղամասի ռեկուլտիվացիայի, հարթեցման, կանաչապատման, ցանկապատման, ծառատնկման աշխատանքների իրականացումը,
  • թունելների և հորատանցքերի լցնումն ու ցանկապատումը,
  • ընդերքի աղտոտման կանխումը արտադրական թափոնները թաղելու և կեղտաջրջրը թափելու ժամանակ:

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում “Սագամար” ՓԲԸ-ի կողմից առաջին անգամ կիրառվելու է չոր պոչերի տեխնոլոգիա` օգտագործված ջուրը կրկին օգտագործման նպատակով հետ է մղվելու հարստացուցիչ ֆաբրիկա, իսկ արտադրական և կենցաղային արտանետումները զտվելու են գերմանական և կանադական արտադրության հատուկ մաքրման կայանների միջոցով:

Նշենք, որ ոչ ներկայումս, ոչ էլ հետագա գործունեության ընթացքում անտառահատում չի իրականացվելու:

COMEX $/տր. ունց. +/-
Ոսկի 1801.80 -0.24%
Արծաթ 19.08 +0.16%
Պլատին 841.50 -0.86%
LME 3m $/տ. +/-
Ալյումին 1669.00 -1.07%
Պղինձ 6320.00 -0.31%
Նիկել 13108.00 -2.75%
Անագ 16958.00 -2.14%
Կապար 1851.00 +1.23%
Ցինկ 2156.50 +0.54%
Մոլիբդեն 15609.00 -0.98%
Կոբալտ 28500.00 +0.00%
Թարմացված է` 10:28 11/07