Ազդեցությունը սոցիալական ոլորտի վրա

Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդի առանցքային խնդիրներից մեկը իր գործունեության ազդեցությունը կրող  մարդկանց կյանքում դրական և երկարաժամկետ փոփոխություններ առաջացնելն է:

Մենք շեշտը դնում ենք դինամիկ, թիմային աշխատանքին կողմնորոշված այնպիսի միջավայրի ստեղծման և ամրապնդման վրա, որը կխթանի բոլոր աշխատակիցների նախաձեռնության դրսևորումները` վերջիններիս հնարավորություն տալով իրագործել իրենց ներուժը:

Գլոբալ Մեթալզ-ի կողմից մշակվում են աշխատանքի անվտանգությունն ու մասնագետների համապատասխան պատրաստումն ապահովող կառավարման համակարգեր: Նշված համակարգերը նախատեսված են դժբախտ պատահարները, վնասվածքներն ու մասնագիտական հիվանդությունները կանխարգելելու համար: Մենք նաև կանոնավոր կերպով վերանայում ենք անվտանգության տեխնիկայի, ինչպես նաև առողջության և շրջակա միջավայրի պահպանության ապահովման քաղաքականությունը` անընդհատ աշխատանքներ տանելով վերջինիս կատարելագործման ուղղությամբ:

Մեր գործունեությունը տեղական համայնքներին ապահովում է այնպիսի սոցիալ-տնտեսական օգուտներով, ինչպիսիք են` զբաղվածությունը,  հմտությունների զարգացումը, ենթակառուցվածքի կատարելագործումը և տնտեսական ակտիվության խթանումը:

Արմանիսի ԼՀԿ-ի մեկնարկը, ինչպես նաև Դաստակերտի և Լիճքվազ-Թեյի նախագծերի զարգացումը զգալիորեն կնպաստեն Լոռու և Սյունիքի մարզերում սոցիալ- տնտեսական իրադրության բարելավմանը:

COMEX $/տր. ունց. +/-
Ոսկի 1801.80 -0.24%
Արծաթ 19.08 +0.16%
Պլատին 841.50 -0.86%
LME 3m $/տ. +/-
Ալյումին 1669.00 -1.07%
Պղինձ 6320.00 -0.31%
Նիկել 13108.00 -2.75%
Անագ 16958.00 -2.14%
Կապար 1851.00 +1.23%
Ցինկ 2156.50 +0.54%
Մոլիբդեն 15609.00 -0.98%
Կոբալտ 28500.00 +0.00%
Թարմացված է` 10:28 11/07