Արմանիսի հանքավայր

Արմանիսի ոսկի- բազմամետաղային հանքավայրի հետազոտությունը սկսվել է 1966 թվականին և շարունակվել մինչ 1990թ.: ԽՍՀՄ պաշարների պետական հանձնաժողովի կողմից պաշարները հաստատելուց հետո, 1990-2000թթ.  հանքավայրում աշխատանքներ չեն իրականացվել:

2007 թվականին սկսվեց հանքավայրի լրահետախուզությունը`բացահանքի հետագա մակաբացման աշխատանքների վարմամբ:

Բիզնեսի վերակառուցումից հետո` 2010 թվականին, «Սագամար» ՓԲԸ-ի բաժնետոմսերը փոխանցվեցին Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ ընկերությանը:

Արմանիսի հանքավայրը Հայաստանի ամենախոշոր ոսկի-բազմամետաղային հանքավայրերից մեկն է: Այն տեղակայված է Լոռու մարզում` Ստեփանավան քաղաքից 7.5 կմ դեպի արևմուտք և Արմանիս գյուղից 1.5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Հանքավայրը Ստեփանավան քաղաքի հետ կապված է 7.5 կմ-ոց ասֆալտապատ ճանապարհով: Տեղանքը լեռնոտ է` Բազումի լեռնաշղթայի ստորոտում գտնվելու պատճառով: Բացարձակ բարձրությունը  կենտրոնական հատվածում մոտ 1400-1620 մ է, իսկ ծայրամասերում` մինչև 1400 մ: Ջրային զանցը կազմում են Չքնաղ և Դեբեդ գետերը:

Հանքավայրի հաստատված պաշարները կազմում են մոտ 18 մլն տոննա (C1+C2)` մետաղների հետևյալ միջին պարունակությամբ.

Au Ag Cu Zn Pb
0.9 գ/տ 10գ/տ 0.9% 2.2% 1.0%

Արմանիսի 1.8 քառակուսի կմ տարածքով ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման իրավունքը պատկանում է «Սագամար» ՓԲԸ-ին: Հանքավայրը շահագործվելու է համալիր եղանակով` բացահանք և ստորգետնյա հանք:

Հանքային կազմով և ձևավորման պայմաններով հանքավայրը պատկանում է բազմամետաղային ֆորմացիային` ոսկու և արծաթի հարաբերականորեն բարձր պարունակությամբ: Հետազոտական աշխատանքների արդյունքում հանքավայրում հայտնաբերվել է հանքաքարերի 3 բնական տեսակ` պղինձ-ոսկու, պղինձ-բազմամետաղային և ոսկի-բազմամետաղային, որոնք հանքավայրի ընդհանուր պաշարների համապատասխանաբար 16%, 34% և 50%-ն են կազմում:

COMEX $/տր. ունց. +/-
Ոսկի 1801.80 -0.24%
Արծաթ 19.08 +0.16%
Պլատին 841.50 -0.86%
LME 3m $/տ. +/-
Ալյումին 1669.00 -1.07%
Պղինձ 6320.00 -0.31%
Նիկել 13108.00 -2.75%
Անագ 16958.00 -2.14%
Կապար 1851.00 +1.23%
Ցինկ 2156.50 +0.54%
Մոլիբդեն 15609.00 -0.98%
Կոբալտ 28500.00 +0.00%
Թարմացված է` 10:28 11/07