Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Սագամար» ՓԲԸ

Font size: Decrease font Enlarge font
image

Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մոտակայքում գտնվող Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկա:

«Սագամար» ՓԲԸ ադմինիստրատիվ կենտրոնում ՀՀ նախագահը ծանոթացել է ներդրումային խմբի Հայաստանյան նախագծերի իրականացման ընթացքի հետ: Նշենք, որ 2007թ.-ից սկսած ներդրումային խումբը զբաղվում է Արմանիսի ոսկի-բազմամետաղ (Սագամար ՓԲԸ) և Դաստակերտի պղնձամոլիբդենային (Մոլիբդենի Աշխարհ ՍՊԸ) հանքավայրերի շահագործմամբ: Հայաստանյան նախագծերը համակարգվում և ղեկավարվում են «Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից:

Ներդրումային խմբի ներդրումների գծով տնօրեն Կարեն Ղազարյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշել է, որ Արմանիսի հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատակիցների քանակը կհասնի 500-ի: Ղազարյանը նաև ավելացրել է, որ նախագծով նախատեսված է կանադական և գերմանական արտադրության ժամանակակից մաքրման կայանների տեղադրում:

Ներդրումային խմբի հայկական նախագծերում իրականացված և իրականացվելիք ներդրումների ծավալը ապագայում կհասնի 100 միլիոն դոլարի, կստեղծվի նաև մոտ 1000 նոր աշխատատեղ:

COMEX $/տր. ունց. +/-
Ոսկի 1245.88 +0.32%
Արծաթ 14.66 -0.61%
Պլատին 795.00 -0.19%
LME 3m $/տ. +/-
Ալյումին 1925.00 +0.21%
Պղինձ 6110.00 +0.15%
Նիկել 11010.00 +1.80%
Անագ 19420.00 +0.23%
Կապար 1925.00 -0.72%
Ցինկ 2535.00 +0.76%
Մոլիբդեն 26000.00 +0.00%
Կոբալտ 52000.00 -5.88%
Թարմացված է` 08:35 18/12