Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ – Global Metals
Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ
27/04/2011 23:36

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստանի հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Վալեքս Գրուպի ադմինիստրատիվ շենքում հանդիպել է Հայաստանում գործող հանքարդյունաբերական ընկերությունների սեփականատերերի և ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը նշել է, որ հանքարդյունաբերությունը Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենակարևոր ճյուղերից մեկն է, իսկ  հանքարդյունաբերական ընկերությունները հիմնականում նաև հանդիսանում են ՀՀ խոշոր հարկատուներ:

Հանքարդյունաբերական ընկերությունների ղեկավարները նախագահին տեղեկացրել են, որ առաջիկա 2-3 տարիների ընթացքում ոլորտի արտադրության ծավալները կաճեն 2 անգամ, ինչը կհանգեցնի վճարվող հարկերի կրկնակի աճի, միևնույն ժամանակ աշխատատեղերի քանակը կաճի մոտ 70-80%-ով:

Գլոբալ Մեթալզ (ԱՐՄ) Լիմիթեդ ընկերության տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնել է, որ ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ ներդրվել է 110 միլիոն դոլար: Առաջիկա տարիներին նախատեսվում է ևս 100 միլիոն դոլարի ներդրում: Կարեն Ղազարյանը նաև նշել է, որ շուտով կգործարկվի Արմանիսի հարստացուցիչ կոմբինատը` նախագիծ, որի իրականացման համար ներդրվել է մոտ 63 միլիոն ԱՄՆ դոլար:

Տեսանյութ: